Պարզունակ ու միագիծ քաղաքական դատողությունն ասում է, որ եթե Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը կամ Սամվել Կարապետյանի կալանավորումը նկատի ունենալով հորդորել է Նիկոլ Փաշինյանին, որ ռուսամետ ուժերը եւ գործիչները կարողանան մասնակցել ընտրություններին, նշանակում է նա փորձում է աջակցել Քոչարյանին կամ Կարապետյանին:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ դրանից հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է այդ անձանց կալանավորել, ճնշումներն ուժեղացնել եւ դա դարձնել սակարկությունների առարկա` հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման եւ առեւտրի ու արտահանումների հետ կապված սահմանափակումները վերացնելու հարցում:
Սակայն փոքր-ինչ ավելի խորությամբ այս գործընթացներից տեղեկացված մարդիկ շատ լավ հասկանում են, որ ո՛չ շնորհավորանքը, ո՛չ ապրիլի 1-ին արված հորդորը, թե թող ռուսամետները մասնակցեն ընտրություններին, աջակցություն չի նշանակում, առավել եւս` հետեւանքներ չեն կարող ունենալ, որովհետեւ ո՛չ աջակցողն է շահագրգիռ ու անհանգիստ ներհայաստանյան իրողություններով, ո՛չ Փաշինյանն է առանձնապես ունակ որեւէ մեկի հորդորները լսելու:
Ինքը` Վլադիմիր Պուտինը, շատ հանգիստ կհետեւի Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների ծավալմանը, իսկ Փաշինյանը հանգիստ կդիտի, թե ինչպես են հայ գյուղացին եւ արտահանողը սնանկանում: Մարդկանց այս տեսակին, որոնք հայտնվել են տարբեր պետությունների ղեկին, հոգեբանները սոցիոպատ են անվանում:
Սա հոգեկան խանգարման ժամանակակից դրսեւորում է, երբ մարդը կորցնում է հետաքրքրությունը դիմացինի դժվարությունների, տառապանքների նկատմամբ, իսպառ կորցնում մեղքի ու մեղավորության գիտակցումը, արհամարհում իր իսկ քայլերի արդյունքում տնանկ դարձած, հարազատին, եկամուտն ու ապրելու իմաստը կորցրած մարդկանց:

Բաց մի թողեք
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին
ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը