Հոկտեմբերի 25-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մենք գրել էինք, որ գործող ՔՊ-ական քաղաքապետ Արթուր Ճաղարյանը հինգ տարի շարունակ ոչինչ չի արել, իսկ այժմ, թեւքերը քշտած, գործի է անցել․ շենքեր է վերանորոգում, վերելակներ փոխում եւ այլն:
Հրապարակ թերթը գրել է․ Սա արդեն ՔՊ-ական ձեռագիր է` մարդկանց կարճ հիշողության վրա հույս դնելով, ընտրություններից առաջ մի քանի ամիս պետական միջոցներից «ընտրակաշառք» բաժանել` խաբել ընտրողին ու նրա քվեները ստանալ:
Մեզ պատմեցին, որ քաղաքապետ Ճաղարյանը որոշել է նաեւ Իջեւանի արտաքին տեսքը կարգի բերել․ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգել է առգրավել փողոցում պտուղ-բանջարեղեն վաճառողների ապրանքը, իբր դա ապօրինի է, հակասանիտարական եւ այլն: Մեզ պատմեցին, որ բավականին շատ ապրանք են առգրավել:

Բաց մի թողեք
6 ամիս «լռված» գործ․ Նալբանդյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ բիզնեսն աճել է
Համայնքապետի մասին կեղծ տեսանյութեր են տարածում
Հրաժարվենք հին օրենքներից