05/09/2026

EU – Armenia

Ծառուկյանին դավաճանած «Մուլտի Ուելնեսի» տնօրենի հետ վարվեցին ինչպես հարկն է. Լուսանկար

Պարզվում է․ Տիգրան Ավինյանը հեռացրել է Գագիկ Ծառուկյանին դավաճանած և ՔՊ-ի կողմն անցած Նշան Մալխասյանին Ծառուկյանից խլված «Մուլտի Ուելնեսի» տնօրենի պաշտոնից:

Հիշեցնենք, Նշան Մալխասյանը «Մուլտի Ուելնեսի» տնօրեն նշանակվեց միայն վերջերս, երբ քաղաքական հրահանգով մարզասրահը Գագիկ Ծառուկյանից խլվեց: Մինչ այդ նա ընդամենը հասարակ մարզիչ էր և մարզում էր ՔՊ-ական պատգամավոր, այժմ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին, ով էլ Նշանին «վերբովկա» էր արել` քաշելով ՔՊ-ի կողմն ու «դավանափոխ» անելով երբեմնի Ծառուկյանական մարզիկին: Հենց դա էր գինը, որ Ավինյանի կողմից «Մուլտի Ուելնեսը» խլելուց հետո նա նշանակվեց մարզասրահի տնօրեն, ինչը, սակայն, այդքան էլ Ավինյանի սրտով չէր:

Պարզվում է, Տիգրան Ավինյանը որոշել է հեռացնել Ծառուկյանին դավաճանած նորաթուխ նիկոլականին «Մուլտի Ուելնեսի» տնօրենի հաստիքից և նրա փոխարեն տնօրեն նշանակել «Յուքոմում» աշխատած Աշոտ Բարսեղյանին, ով տարիներ առաջ (մոտավորապես 2014 թվականին) զբաղեցնում էր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը։

Փոխվելու՛ ժամանակն է». Նշան ...