ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն ամսաթիվը դեռևս որոշված չէ, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բիշքեկում՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են անցկացրել։
Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։

Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին