07/09/2026

EU – Armenia

Եկեղեցու բակում հարսանիք՝ «գողական» երաժշտությա՞մբ, ենթամշակույթի դեմ պայքարող Փաշինյանն ու իր քահանան

Կարգալույծ արված նախկին հոգևորական Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը, շարունակում է մնալ Հովհաննավանքում՝ կատարելով ապօրինի ծիսական գործունեություն՝ պսակադրություններ ու մկրտություններ։

Բացի այդ, նա շարունակաբար մերժում է եկեղեցական կարգապահությունը՝ վիրավորական խոսքեր հղելով Ամենայն հայոց Հայրապետի ու եպիսկոպոսների հասցեին։

Օհանավան գյուղի բնակիչները երեկ ահազանգել են, որ Ասատրյանի թույլտվությամբ եկեղեցու բակում պսակադրությունից հետո հարսանեկան խնջույք է կազմակերպվել. հնչել է ռաբիզ երաժշտություն, ապա՝ այսպես կոչված «գողական» աշխարհի երգեր։