Լուրը փոխանցել են դեպքի ականատեսները, ըստ որոնց՝ ԱԱԾ-ն կանգնեցրել է գործարարի մեքենան, եւ նրան հանելով մեքենայից, բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանի անունը մի քանի տարի շարունակ կապվում է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հետ, հեղափոխությունից հետո նա ամենաարագ հարստացած բիզնեսմեններից է, 88 սուպերմարկետների ցանցի, մի քանի թռնչաֆաբրիկայի, օրեր առաջ՝ նաեւ «Հրազդան» ցեմենտի գործարանի տերը:
Նարեկ Նալբանդյանը հայտնի է նաեւ նրանով, որ գնել է Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի շենքի նմանակմամբ կառուցված Մոնումենտի տունը: Մի քանի օր առաջ, երբ հայտնի դարձավ Նալբանդյանի կողմից Հրազդանի ցեմենտի գործարանի ձեռքբերման մասին, Փաշինյանը շտապեց հայտարարել, որ կապ չունի այդ գործարարի հետ, ավելին՝ սպառնաց. «Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն։ Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերը: Ամեն անգամ, երբ այդպես հրապարակում է լինում, ինչի՞ ինքը չի հերքում։ Սա մեզ ներվայնացնում է ահավոր ձևի»:
Դրանից հետո Նարեկ Նալբադյանը հերքեց Փաշինյանի հետ հնարավոր բոլոր կապերի մասին խոսակցությունները: Բայց դա կարծես թե չբավարարեց «ահավոր ձեւի ներվայինացած» պաշտոնյային:
Տեսանյութն՝ այստեղ
Համացանցում շրջանառվում է տեսանյութ և տարածվում տեղեկատվություն, համաձայն որի, իրավապահները ձերբակալել են գործարար Նարեկ Նալբանդյանին։
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է ՆԳՆ և տեղեկացել, որ տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված:
«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,- ասացին ՆԳՆ-ից։:

Բաց մի թողեք
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը