Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ եղանակային առումով շաբաթը բավական խաղաղ է լինելու:
«Այսօր՝ հետկեսօրյա ժամերին, ամպրոպային բնույթի անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ սեպտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի գիշերը և 8-ի ցերեկը ՀՀ ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով, բայց սեպտեմբերի 10-ից սկսած՝ Հայաստան կրկին կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և ջերմաստիճանը որքան նվազի, այդքան էլ կբարձրանա»,- մանրամասնել է Սուրենյանը:

Բաց մի թողեք
Հայտնի երգչուհու դուստրը ամուսնացել է․ փեսացուն 14 տարի փոքր է. Լուսանկար
Նորից ամեն ինչ լարվո՞ւմ է
Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ