«88» սուպերմարկետների ցանցի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Ոսկանյանն, ի պատասխան «Իշխանություն» լրատվականի հրապարակման, հայտնում է, որ Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ։
«Տեսանյութը ճիշտ է, պարզապես դեպքը նոր չի եղել, այլ՝ ավելի վաղ։ Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն մինչ օրս չի ասվել, թե ինչու»,— ասաց Ոսկանյանը։
Հիշեցնենք՝ «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները ընթացքի ժամանակ կանգնեցնում Նարեկ Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկում։ Տեսանյութը նկարահանել են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Նալբանդյանն իր և իր ընտանիքի նյարդերի վրա ազդում է, և շատ դաժան են իր հետ վարվելու։ Փաշինյանը նաև ասել էր, որ իրավապահներին հանձնարարել է քրեական վարույթներ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի դեմ։
Լիա Սարգսյան

Բաց մի թողեք
Թուրք պատգամավորը ոգևորված է Հայաստանով․ այցելել է սահման․ Լուսանկար
Մոսկվա գնալով ի՞նչ է փորձելու գույքագրել Փաշինյանը
ԵՄ-ն «ջրում» է ՀՀ կառավարության ծրագիրը