Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության շրջանակում երեխաներին մատուցվող բուժծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը։
«Այո՛, կան դեպքեր, երբ խորհրդատվության համար առողջության ապահովագրությունը չի փոխհատուցում, որովհետև, օրինակ, ճիշտ չի պահպանվել ուղին, այսինքն՝ պոլիկլինիկա, այնուհետև՝ հիվանդանոց։ Տվյալ քաղաքացին պլանային խորհրդատվության համար ուղիղ դիմել է հիվանդանոց․ սա ապահովագրությունը չի փոխհատուցի։
Այո՛, կան դեպքեր, երբ ինչ-որ մի մասնագիտությամբ խորհրդատվությունը կարող է իր մեջ նաև համավճար պարունակել։ Այս մասն էլ առանձին կարգավորված է, և մենք շատ ազնիվ ենք մեր կարգավորումների մեջ։
Առողջության համընդհանուր ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում։ Այն միտված է բոլորին ներառելուն, և մենք գնում ենք դրան, որ բոլոր քաղաքացիները ներառված լինեն առողջության համընդհանուր ապահովագրության մեջ, բայց, իհարկե, առողջապահական բոլոր ծառայությունները չեն կարող մտնել ապահովագրության շրջանակ»,- նշել է նա։

Բաց մի թողեք
«Ժամկետնանց դեղերի վաճառք»․ հսկողություն՝ «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում
Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Առողջապահական ապահովագրություն կամ «ձրի օպերացիա» փուչիկը