Վաղ առավոտից մի շարք օգտատերեր տարածում են sahmanadrutyun.com կայքում հրապարակված ենթադրյալ Սահմանադրության փոփոխության նախագիծը։
Մենք կապ հաստատեցինք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ, ով հայտնեց, որ նշված կայքը ֆեյք է եւ որեւէ կապ չունի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ։
Հարցին՝ արդյոք կայքում հրապարակված այս նախագիծը եւս կեղծ է՝ Իոաննիսյանը պատասխանեց․ «Սահմանադրության փոփոխությունից ինչ որ հատվածներ հանձնաժողովը հրապարակել է, բայց անբողջական որեւէ հրապարակում չկա, քանի որ վերջնական տարբերակ հանձնաժողովը չի հաստատել»։
Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ նա պատասխանեց․ «Աստված գիտի»։

Բաց մի թողեք
Ձեր ամբարտավան բերանը եթե էլի բացեք, կպատժվեք. լարված բանավեճ Ավինյանի և Զառոկյանի միջև
Մալիշկայից մինչև Արտաբույնք․ ո՞ւր կորավ գյուղացիներին ահաբեկող «ուրվականը»
Փաշինյանը կանգնում է «ուկրաինական փոցխի» վրա․ Սլուցկի. Լուսանկար