Երևանի ավագանու նիստում մետրոպոլիտենի աշխատանքին և շարժակազմի սակավությանը վերաբերող հարց է բարձրացվել։
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենն իր ամբողջ հնարավորություններով չի գործում, և հիմնական պատճառներից մեկը գործող շարժակազմի պակասն է։
Նա նշել է, որ հատկապես պիկ ժամերին մետրոյում մեծ կուտակումներ են առաջանում, ինչի հետևանքով ուղևորները հաճախ չեն կարողանում տեղավորվել գնացքներում և դժգոհում են ստեղծված իրավիճակից։
Աբգարյանը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում մետրոպոլիտենը համալրել նոր շարժակազմով և ապահովել գնացքների լիարժեք շահագործումը։
Փոխքաղաքապետը հայտնել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման ուղղությամբ արդեն մրցույթ է անցկացվել։ Այժմ քաղաքային իշխանությունները սպասում են կառավարության կողմից անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրմանը։
Գրիգորյանի խոսքով՝ նախատեսվում է ոչ միայն նոր գնացքներ ձեռք բերել, այլև վերանորոգել մետրոպոլիտենի գործող շարժակազմը։ Նա ընդգծել է, որ Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը քաղաքային իշխանությունների ծրագրերի կարևոր ուղղություններից է։

Բաց մի թողեք
Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է. Լուսանկար
«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ – Տող հատվածում. Լուսանկարներ
Գեներալ, մի նեղացեք հայրենիքից` Նորատ Տեր-Գրիգորյանցին․ Լուսանկար