Բյուրեղավանում վերջին 4 ամսվա ընթացքում մասսայական թունավորման երրորդ դեպքն է արձանագրվել։
Առաջին ահազանգերը ստացվել են սեպտեմբերի 6-ին։ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
Մեզ հետ զրույցում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնեց, որ նախորդ գիշեր հինգ ահազանգ է եղել քաղաքացիների կողմից, իսկ այսօր մեկ անձ դիմել է բուժօգնության։
Հայտնեց նաեւ, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ իրականացնում են նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում, կատարվելու են նաև կենսանմուշների հետազոտություններ, որոնց արդյունքները պարզ կլինեն 4 օրից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է.
«Այցելել եմ Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին:
Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:
ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:
Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»:

Բաց մի թողեք
Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին
«Ժամկետնանց դեղերի վաճառք»․ հսկողություն՝ «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում
Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի