ՔՊ-ական մարզպետներին Նիկոլ Փաշինյանը «տոկի է տվել» հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի այնպիսի թեկնածուներ, որոնք հաղթող են, հակառակ դեպքում նրանց պարտության հետեւանքն իրենք՝ մարզպետներն են կրելու՝ պաշտոնանկության տեսքով։
«Հրապարակ» թերթը գրում է. Գրել էինք, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին եւս ՔՊ վարչությամբ են ընտրելու, այսինքն՝ Փաշինյանն է որոշելու, ուստի մարզպետները մեկից ավելի թեկնածու պետք է ներկայացնեն ու հիմնավորեն յուրաքանչյուրի արժանիքները, որ վերադասն ընտրություն կատարի։
Մարզպետներից մեկը մեզ բողոքեց, որ հիմա դժվար, գրեթե անհնար է հեղինակավոր, հարգված ՔՊ-ական գտնելը, որը կարող է իրապես արժանանալ ժողովրդի քվեին, ուստի իրենց այլ բան չի մնացել, քան գործարք առաջարկել տվյալ տարածքներում հեղինակավոր մարդկանց: Եվ հիմա բանակցությունների փուլն է, դժվար էլ իրեն հարգող մարդը համաձայնի բացահայտ դառնալ իշխանության թեկնածու։ Իսկ թե յուրաքանչյուրն ինչ կպահանջի համաձայնելու դիմաց, դեռ պարզ չէ:

Բաց մի թողեք
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ Լուսանկար
Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը. Լուսանկար
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա