«Ռուսական տներ» կբացվեն Հայաստանի Արտաշատ և Աշտարակ քաղաքներում։
Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նա ՌԴ Հանրային պալատում ստորագրել է 11 նման հարթակներ բացելու վերաբերյալ համաձայնագրեր։
Ներկայացուցչական գրասենյակներ կբացվեն նաև Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Թաիլանդում, Տոգոյում ու ևս մի քանի երկրներում։
Ինչպես գրել ենք, սեպտեմբերի 1-ին Գերմանիան հայտարարեց Ռուսաստանի դեմ միջոցների մասին, այն բանից հետո, երբ գերմանական իշխանությունները մեղադրեցին Մոսկվային Լայպցիգի օդանավակայանում ԱԹՍ-ներով հարձակման փորձի մեջ։ Օգոստոսին այնտեղ, ուկրաինական տրանսպորտային ինքնաթիռի մոտ, հայտնաբերվեց դետոնատորով անօդաչու թռչող սարք։
Դրանից հետո Բեռլինը որոշեց սեպտեմբերի 18-ից փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, դադարեցնել Բեռլինում «Ռուսական տան» պայմանագիրը, խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը։
Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության փակման և Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակման որոշման մասին՝ ի պատասխան Բեռլինի ոչ բարեկամական գործողությունների։

Բաց մի թողեք
Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը