«Ժամկետանց սնունդ ու դեղ հանդուրժե՞նք, «88», «Զովք» և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։
«Երևան քաղաքում բոլոր ցանցային սուպերմարկետները ստուգվել են, բոլոր սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ: Չի եղել մի սուպերմարկետ, որտեղ ժամկետանց սնունդ չի եղել։
Մնացած խնդիրները դեռ չեմ ասում, չի կարելի, մեր բնակիչները ու քաղաքացիներն են գնում:
Միայն «88» և «Զովք» սուպերմարկետներում չի եղել, եղել են բոլոր սուպերմարկետներում, հիմա անցել ենք դեղատներին, ժամկետանց դեղեր և մանկական կերեր չենք հանդուրժելու»,- ասել է նա:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ունենալ գյուղատնտեսության նախարարություն
Լավրովը՝ բանաստեղծ, թե՝ ֆուտբոլիստ․ Կողմնորոշման ժամանակը
Լը Պենը աջակցում է ծխախոտի մանրածախ վաճառողներին, մինչդեռ Եվրոպան պնդում է հարկերի բարձրացման մասին