Ենթադրենք` իսկապես 2018-ին հեղափոխություն է եղել, այլ ոչ թե իշխանափոխություն: Չնայած հեղափոխությունը ենթադրում է արժեքների, սկզբունքների, կառավարման ձեւի ու որակի փոփոխություն:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց ո՞վ կարող է ասել, թե ինչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, թե հեղափոխությունը պետք է շարունակվի, մեզ նոր հեղափոխություն է պետք:
Նախորդ հեղափոխությունն իրականացվել է մի նպատակով ու լոզունգով` Սերժ Սարգսյանին հեռացնելու համար: Արդյո՞ք սա նշանակում է, որ եկել է նոր հեղափոխության, այսինքն` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը, եւ քանի որ դա այլեւս անհնարին է դարձել ընտրությունների ճանապարհով (ինչպես անհնարին էր 2018-ին), ուրեմն կարող է իրականացվել միայն հեղափոխական ճանապարհով:
Փաշինյանը, բնականաբար, դա նկատի չունի. հեռանալու մասին մտածողը 2 ամիս առաջվա ընտրություններով խաղաղ կհեռանար: Նա միանգամայն այլ բան նկատի ունի․ ուզում է նոր հեղափոխություն անել` իր պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով:
Այնպես անել, որ ինքը մնա վարչապետ, իր բոլոր նախարարները մնան, ԱԺ նախագահն ու փոխնախագահները մնան, երկրում պառլամենտական կառավարման ձեւը պահպանվի, իր լիազորությունները չկրճատվեն, բայց մարդիկ մտածեն, որ հեղափոխություն է եղել, եւ փոփոխությունների իրենց պահանջը բավարարված լինի:
Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Պայմանական ասած` հարկավոր է նորից «Սերժին մերժել», այսինքն` նախկիններին պատերազմ հայտարարել, բերդերը լցնել, նրանց ունեցվածքը խլել, «թալանը վերադարձնելու» իմիտացիա ստեղծել:
Ցույց տալ, որ պայքարը` հասարակ ժողովրդին կեղեքող շրջանակների դեմ, շարունակվում է, եւ ինքը պատրաստ է բավարարել հանրության «վրեժի զգացումը», սոցիալական արդարության, պատժի ու արդարադատության պատրանք ստեղծել:

Բաց մի թողեք
Դիլիջանի համայնքապետարանն իր սեփական հայհոյախոսն ունի․ Լուսանկար
Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է
Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում