08/09/2026

EU – Armenia

«Ռուսական տներ»՝ Արտաշատում և Աշտարակում․ ռուս-գերմանական սկանդալի հետքերով

«Ռուսական տներ» կբացվեն Հայաստանի Արտաշատ և Աշտարակ քաղաքներում։

Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նա ՌԴ Հանրային պալատում ստորագրել է 11 նման հարթակներ բացելու վերաբերյալ համաձայնագրեր։

Ներկայացուցչական գրասենյակներ կբացվեն նաև Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Թաիլանդում, Տոգոյում ու ևս մի քանի երկրներում։

Ինչպես գրել ենք, սեպտեմբերի 1-ին Գերմանիան հայտարարեց Ռուսաստանի դեմ միջոցների մասին, այն բանից հետո, երբ գերմանական իշխանությունները մեղադրեցին Մոսկվային Լայպցիգի օդանավակայանում ԱԹՍ-ներով հարձակման փորձի մեջ։ Օգոստոսին այնտեղ, ուկրաինական տրանսպորտային ինքնաթիռի մոտ, հայտնաբերվեց դետոնատորով անօդաչու թռչող սարք։

Դրանից հետո Բեռլինը որոշեց սեպտեմբերի 18-ից փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, դադարեցնել Բեռլինում «Ռուսական տան» պայմանագիրը, խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը։

Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության փակման և Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակման որոշման մասին՝ ի պատասխան Բեռլինի ոչ բարեկամական գործողությունների։