Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Սարատովի նավթավերամշակման գործարանի և Էնգելս քաղաքի վրա։
Հարձակման հետևանքով 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, Սարատովում վիրավորվել է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներ են նաև վնասվել։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սարատովում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք։ Այս մասին հայտնել է Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։
ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով սեպտեմբերի 7–ի երեկոյան վիրավորվել է 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1 դեռահաս։
Հարձակման են ենթարկվել կայարանամերձ հրապարակն ու երկաթուղային կայարանը։ Ռոստովի մարզում գիշերը խոցվել է շուրջ 100 ԱԹՍ։
Ուկրաինական զինված ուժերը Անօդաչու թռչող սարքերով հարվածել են ՌԴ մի շարք քաղաքների:
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սարատովում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, հայտնել է Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը։
Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։
Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով սեպտեմբերի 7-ի երեկոյան վիրավորվել է 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1 դեռահաս։
Հարձակման են ենթարկվել կայարանամերձ հրապարակն ու երկաթուղային կայարանը, տուժածների թվում է «Դոնեցկ-Իլովայսկ» երթուղու էլեկտրագնացքի ուղեկցորդը։ Տրոլեյբուսի վրա կատարված հարձակման հետևանքով ծանր վիրավորում է ստացել տրոլեյբուսի վարորդը։
Ռոստովի մարզում գիշերը խոցվել է շուրջ 100 ԱԹՍ։


Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է