Կոռնիձորով ադրբեջանական զորքի առաջխաղացման մասին տեղեկությունը, որը հանգստյան օրերին տարածվեց, եւ որի մասին գրել էր aravot.am կայքը, մեծ եռանդով հերքեցին նախ Տեղի համայնքապետարանից, որի կազմի մեջ է մտնում Կոռնիձոր համայնքը, ապա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` անձամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Համոզում էին, թե Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները չեն փորձել առաջխաղացում ունենալ: Ըստ տեղեկատվության, հայ սահմանապահները թույլ չեն տվել դա անել` «լեզվակռիվ տալով»։
Ավելի ուշ «Առավոտը» հրապարակել էր Սյունիքի մարզ այցելած լրագրողների եւ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի զրույցի ձայնագրությունը, որտեղ վարչական ղեկավարն ասում է․ «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում»։ Ամարյանի խոսքով՝ իբրեւ թե Հակարիի կամրջի մոտ սահմանազատման խնդիր կա, եւ ադրբեջանական կողմը դա հիմք ընդունելով է փորձել առաջանալ։ Նա ասել է՝ կրակոցներ չկան, միայն «լեզվակռիվ» է։
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նախկին համահիմնադիր Արա Խուդավերդյանը` Կոռնիձորցի Արոն, մեզ հետ զրույցում ասաց. «Էշություններ են խոսում, ոչ մի առաջխաղացում չկա: Եթե նման բան լիներ, հանրապետությունում արդեն տրիվոգ կլիներ: Ես վստահ եմ, որ ոչ մի առաջխաղացում ադրբեջանցիները չունեն: Ես չգիտեմ, թե ինչի համար ա էդ ինֆորմացիան շրջանառության մեջ դրվել: Խորհուրդ եմ տալիս` օդից կախված նման ինֆորմացիաներին չհավատաք»: Բայց ինչո՞ւ պետք է համայնքապետի տեղակալը ստեր, գուցե իսկապե՞ս ադրբեջանցիներն առաջխաղացման փորձեր են անում, գուցե սադրում են։ «Իրենց նորմալ են պահում` էշի պես: Եթե տատիկը պուպուլ ունենար, տատիկ չէր լինի, կլիներ պապիկ: Եկեք «եթե»-ներին ուշադրություն չդարձնենք: Խի՞ պիտի առաջ գան: Ք…ք են կերել, թե դրանք հաղթել են մեզ, նրանք մեզ չեն հաղթել ոչ մի անգամ, ուղղակի ժամանակներ են փոխվել, բեւեռացումներ են եղել, ի՞նչ հաղթանակի մասին են դրանք խոսում»,- ասում է մեր զրուցակիցը:
Բայց պոռոտախոսելը հեշտ է, իսկ, օրինակ, ադրբեջանական զորքը մինչ այս պահը Սեւ լճի եւ Ջերմուկի դիրքերում է նստած, ու ոչ ոք չի կարողանում նրանց տեղաշարժել. «Դե, Ռուսաստանի ցավը տանենք, ինչ անենք: Ինձնից լավ գիտեք, որ դրանք են արել: Ռուսներն ու թուրքերը սպասում են իրենց համատեղ բալիկին, որը չի ծնվելու: Ես մի բան կարող եմ ասել, որ եթե հարձակում լիներ այժմ, հայկական կողմը կպաշտպանվեր, թե ով ում հետույքի անցքից ում հետույքի անցքին կնայի սահմանին, կամ ովքեր իրար մատով քֆուր կանեն, իրար վրա կոշիկ կշպրտեն կամ բերան կքրֆեն, էդ կապիկությունները ստրատեգիական նշանակություն չունեն: Եթե Ադրբեջանն առաջխաղացում ունենար, լրագրողներն ամեն ինչի մասին արդեն կիմանային, թե չէ՝ սահմանի էս ծերից էն ծերը կարան իրար հազար բան ասեն, դա հո էդքան կարեւոր չի՞»:

Բաց մի թողեք
Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել
Ով է եւ ինչ ունի ՔՊ-ական պատգամավոր Միքայել Խաչատրյանը․ Լուսանկար
Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է, ընտրությունները հետաձգում են