09/09/2026

EU – Armenia

Ադրբեջանում 5 մարդ ողջ-ողջ այրվել է

Ադրբեջանում Զարդաբ-Աղջաբեդի մայրուղում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար։

Ինչպես հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները, KIA մակնիշի մարդատար մեքենան բախվել է տրակտորի և հրդեհվել։

Վթարի հետևանքով մեքենայում գտնվող հինգ անձինք տեղում ողջ-ողջ այրվել են։

Զոհերից բացի նաև վիրավորներ կան։

Նշվում է, որ վթարի փաստով հետաքննություն է ընթանում։