Նկարչության ուսուցիչները դժգոհում են, որ այս տարի, ինչպես և նախորդ տարի, արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների ուսուցիչների կամավոր ատեստացիայի ուղղություններում՝ ատեստավորման ցանկում կերպարվեստ առարկան չկա, ասինքն՝ նկարչության ուսուցիչները չեն կարող կամավոր ատեստավորվել։
Համայնքային ենթակայությամբ գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը ցածր է, իսկ ատեստավորումը ուսուցիչների համար աշխատավարձը որոշ չափով բարձրացնելու հնարավորություն է ընձեռում։
Կերպարվեստի ուսուցիչները միայն 2024 թվականին են ներառված եղել կամավոր ատեստավորման ենթակա մանկավարժների ցանկում։ Նկարչության ուսուցիչները չգիտեն՝ իրենց միտումնավո՞ր են ատեստավորման ցանկից դուրս թողել, թե՞ թյուրիմացաբար։

Բաց մի թողեք
ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ՀՀ ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
Մահացել է Հարություն Կարապետյանը. Լուսանկար
Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք