78 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը։
Սերգեյ Պողոսյանը 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր է, իսկ «Արարատի» կազմում ընդհանուր առմամբ 99 խաղ է անցկացրել:
Նա 1970 թ. տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։
Սերգեյ Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 16-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն վայրից։


Բաց մի թողեք
«Դուրղութին հիշում է Բլոկը»՝ հիշատակի միջոցառում Աթենքում. Լուսանկարներ
Խոնարհում ու երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր մարդ են կերտում և աշխարհ են ձևավորում
Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ. Տեսանյութ