15/09/2026

EU – Armenia

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո. Լուսանկար

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո՝ նվիրված դրա պատմությանը, արտադրության ավանդույթներին և առանձնահատկություններին: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Գործարար Կարեն Մեյմարյանը ներկայացրել է հայկական բրենդիի պատմությունն ու արտադրության առանձնահատկությունները, ինչպես նաև համտեսի համար ընտրված տեսակները։

Երեկոն նաև հնարավորություն է տվել քննարկել հայկական բրենդիի նկատմամբ հետաքրքրությունն ու դրա համար նոր շուկաների ներուժը։

Միջոցառմանը ներկա են գտնվել ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Blog Image