Լսելով Ազգային ժողովի իններորդ գումարման նիստերը՝ ինձ մոտ մի հարց է առաջանում. ի վերջո, ԱԺ-ն պետության կարևորագույն մարմի՞նն է, որտեղ քաղաքացին պետք է լսի իր երկրի և իրեն վերաբերող խնդիրների ու դրանց լուծումների մասին, թե՞ մի վայր, որտեղ պետք է անընդհատ լսի, թե ով ում, ինչում է մեղադրում։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջիվերջո, միմյանց հասցեին անվերջանալի մեղադրանքներ հնչեցնելուց չեն ծնվելու այնպիսի օրենքներ, որոնք կարող են թեթևացնել քաղաքացիների կյանքը, լուծել նրանց առջև ծառացած կոնկրետ խնդիրները կամ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։
Այո՛, Ազգային ժողովը նաև քաղաքական բանավեճի հարթակ է։ Բայց քաղաքական բանավեճը չպետք է վերածվի բամբասանքի, հորինված կամ չապացուցված մեղադրանքները հակառակորդին վերագրելու և սեփական անձի կամ քաղաքական ուժի ինքնահաստատման միջոցի։
Իններորդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկնարկից ի վեր հասարակությունը, որպես այդպիսին, ավելի շատ լսում է փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ ու քաղաքական հաշվեհարդարներ, քան այն օրենսդրական նախաձեռնությունները, խնդիրների քննարկումը, որն իրականում կարող է բարելավել իր կյանքը։
Եվ այս իրավիճակը բացառապես ստեղծում է իշխող ՔՊ-ն, որին այլ բան, քան աղմուկ-աղաղակով սրան-նրան մեղադրելը չի հաջողվում։ Ունենք մի իրավիճակ, երբ իրենց քաղաքական հակառակորդներին բանտարկել են իրենց իսկ հնչեցրած մեղադրանքների համար, բայց իրենց են վերապահել դատավորի և դատախազի գործառույթները, և իրական դատարանի որոշումներից առաջ իրենք արդեն դատել` պրծել են։
Իսկ այն մի քանի օրենսդրական նախագծերը, որոնք ընդունվել են, ոչ թե հասարակության խնդիրների լուծմանն են ուղղված, այլ՝ իշխանության խնդիրների։ Իշխանության համար կարևոր օրենսդրական նախաձեռնություններն էլ ընդունվում են մեծամասնության ձայներով՝ ընդդիմության հակափաստարկները լսելու և դրանց շուրջ իրական, բովանդակային բանավեճ ծավալելու փոխարեն։ Արդյունքում քաղաքական բանավեճի հնարավորությունը վերածվում է փոխադարձ մեղադրանքների ու բամբասանքի, ինչից, թերևս, ամենաշատն օգտվում է իշխանությունը, քանի որ չունի իրական օրակարգ՝ քաղաքացու կյանքը բարելավելու համար։
Քաղաքացին ԱԺ-ից պետք է լսի՝ ինչպես են լուծվելու իր խնդիրները, ինչպես է բարելավվելու իր սոցիալական վիճակը, ինչպես է ապահովվելու երկրի անվտանգությունը, ինչպես են ստեղծվելու աշխատատեղեր, ինչպես է պետությունը դառնալու ավելի արդար ու արդյունավետ։ Իսկ եթե խորհրդարանի ամբիոնը հիմնականում օգտագործվում է միմյանց մեղադրելու, անցյալը վերաթվարկելու և քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար, ապա պետք է հարց տանք՝ իսկ ո՞ւր է այն Ազգային ժողովը, որը պետք է ներկայացնի քաղաքացու շահը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/ddcf1d41dbd581613feb03d0d2415b89
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Բաց մի թողեք
Արման Եղոյանը եւ նրա նմաններն ովքե՞ր են` թշնամու ծրագիրն իրականացնողները
Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը
Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր