Եվրոպական Միության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում միտումնավոր ցուցադրական է, ուղղված Ռուսաստանին վնասելուն և սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելուն:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն և Արկտիկական խորհրդում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երևանի կուրսը, հաշվի առնելով ԵՄ օրենսդրության և ԵԱՏՄ օրենսդրության միջև հիմնարար անհամատեղելիությունը, անխուսափելիորեն հարցեր է առաջացնում մեզ մոտ։ Նույնը վերաբերում է նաև ԵՄ-ի միտումնավոր ցուցադրական հետաքրքրությանը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում»,- ասել է Մասլեննիկովը։
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Եվրամիության բացահայտ հակառուսական քաղաքականությունը՝ «չպետք է պատրանքներ լինեն նրա իրական մտադրությունների վերաբերյալ»:
«Բրյուսելը երբեք հայտնի չի եղել անձնուրացությամբ։ Նրա հիմնական նպատակը Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ մեր երկրին վնաս հասցնելը և իր մյուս աշխարհաքաղաքական նպատակներին հասնելը»,- նշել է դիվանագետը։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որը մեկնարկում է Հայաստանի անդամակցության գործընթացը Եվրամիությանը։
Ռուսական կողմը նշել է, որ անհնար է գտնվել մաքսային միության մեջ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ։

Բաց մի թողեք
Բաքուն ձևավորում է պատերազմի տնտեսական ու բնապահպանական հաշվեկշիռ
Հայաստանի տեղը քարտեզի վրա նույնն է։ Այդ տեղի արժեքը կարող է այլևս նույնը չլինել
Թուրքիան երկար ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունների ընթացքը պայմանավորել է Բաքվի հետ հարաբերություններով