26/09/2026

EU – Armenia

«Ժպտա, այլապես ոչ մի խաղաղություն», Միրզոյանին գուցե ասում է Բայրամովը՝ լուսանկարում

Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։

May be an image of one or more people and text

Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է հաղորդակցվի Բայրամովի հետ, կամ՝ հանկարծ չժպտա եւ այլն։ Միշտ չէ, որ ժպտալը թուլության, վախվորածության, տկարության նշան է։ Ժպտում են նաեւ ուժեղները, եւ շատ հաճախ են ժպտում հենց ուժեղները։

Բայց, հարցն այն է, որ Արարատ Միրզոյանը հայաստանցի լրագրողների՝ Բաքվում պահվող գերիների հարցը լսելիս կարող է ասել «դե ծնգըլ արեցիք», բայց Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը լսելու է ու ժպտալու է, կամ՝ ժպտալու է անկախ լսելուց։

Այդ առումով է՝ հաշվի առնելով պաշտոնական Երեւանի, այդ թվում ԱԳ նախարար Միրզոյանի անձնա–քաղաքական վարքագիծը առհասարակ, բոլորովին էական չէ, թե նրա ականջին ինչ է շշնջում Բայրամովը։ Էականն այստեղ այն է, որ Միրզոյանի ժպիտն է ակնհայտորեն մեխանիկական, ինչն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի մեխանիկական քաղաքականությունն առհասարակ։ Ցավոք, այդ մեխանիկան երջանկության չէ, այլ ողբերգության մեխանիկա։

Հակոբ Բադալյանի տելեգրամյան ալիքից