Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ, արտասահմանյան երկրների հետ տնտեսական ներդրումային հարցերը համակարգող Կիրիլ Դմիտրիեւը ժամանել է Նյու-Յորք՝ հերթական բանակցային ռաունդն անցկացնելու համար։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուս բարձրաստիճան ներկայացուցչի համար ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ։ Բանակցություններն ընթանում են Դմիտրիեւի՝ ամերիկյան կողմի հետ պարբերական շփումների համատեքստում։


Բաց մի թողեք
Բուլղարիայի վարչապետը երկու նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը որակել է ծովային իրավունքի «կոպիտ» խախտում
Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու
Բյուրակնը՝ «Արևմտյան Ադրբեջանի» թիրախում․ ինչ է ասում համայնքի ղեկավարը