Սեպտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։
Բախման հետևանքով «Մերսեդես»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 8-րդ հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին
Վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 տուժած. Լուսանկար
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար