Իդեալում հունիսի 7-ից հետո ի՞նչ կարող էր կատարվել Հայաստանում: Մոռանանք, թե ինչ կեղծիքների ու բռնությունների գնով է վերարտադրվել իշխող ուժը, ելնենք այն փաստից, որ վերարտադրվել է եւ վատ թվերով չի վերարտադրվել` խորհրդարանում ցանկացած օրենք անցկացնելու հնարավորություն ունի եւ կառավարությունն էլ միանձնյա է ձեւավորել, ոչ թե շատ երկրների նման` կոալիցիայի միջոցով:
Հրապարակ թերթը գրել է․ Լավ` մինչեւ հունիսի վերջերը կարող էին անհանգիստ լինել, որ ընդդիմությունը չի հաշտվի պարտության եւ կեղծիքների հետ` մարդկանց կհանի փողոցներ, կպայքարի իշխանության դեմ, կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները եւ այլն: Երբ համոզվեցին, որ ընդդիմությունը դա չի անում, պետք է հանգստանային, խաղաղվեին ու մտածեին, թե ինչպես վերականգնել հանրային համերաշխությունը, նախընտրական ագրեսիվ քարոզչության եւ ընտրախախտումների պատճառով խաթարված հանդարտ մթնոլորտը:
Ցանկացած մեկ այլ անձ, որը նման պայմաններում կարողացել է պահպանել իշխանությունը, ինչը հրաշքին համազոր մի բան էր, պետք է իրեն երջանիկ ու բավարարված զգար, դառնար մեծահոգի ու ներողամիտ, համագործակցության ձեռք մեկներ մյուս քաղաքական ուժերին եւ թուլացներ ճնշումները պարտված քաղաքական ուժերի նկատմամբ:
Իսկ ի՞նչ տեսանք մենք` հաղթանակից ավելի գազազած, ինքնատիրապետումը կորցրած եւ պարտված մրցակիցների արյունը խմելու պատրաստ իշխանություն, որն իրեն այնպես է պահում, կարծես ընտրությունները ոչ թե ետեւում են, այլ՝ առջեւում: Յուրաքանչյուր քննադատող անձ նրա աչքին ոխերիմ թշնամի է, իսկ երկրի սահմաններին ամեն օր ոտնձգող ու վայրահաչող թշնամին` բարեկամ: Հանրությանն էլ համախմբելու, հաշտեցնելու փոխարեն, ավելի են պառակտում, հրահրում, հանում միմյանց դեմ: Ո՞վ կարող է բացատրել այս ֆենոմենը:

Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել
Աննա Հակոբյանը Սյունիքում էր
Մենք իրավունք չունենք մեկ պետության վրա շատ հիմնվել եւ իրավունք չունենք մյուսների հետ կամուրջներն այրել