Հայաստանի լցակայաններում բենզինի մանրածախ գները սեպտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի։
Ըստ գործակալության՝ որոշ լցակայաններում ԱԻ-92 տեսակի բենզինի մեկ լիտրի գինը գերազանցել է 600 դրամը, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամը։
Gulf ընկերության տվյալներով՝ իր լցակայաններում սովորական ԱԻ-92 բենզինի մեկ լիտրն արժե 599 դրամ, իսկ հավելանյութերով ԱԻ-95-ը՝ 629 դրամ։ Գների պատմական առավելագույնի մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև Flash Petrol և Max Oil ցանցերը։
Գների աճը ՏԱՍՍ-ը կապում է Հայաստան ռուսական բենզինի մատակարարումների նվազման և համաշխարհային շուկայում նավթամթերքի թանկացման հետ։ Գործակալության գնահատմամբ՝ միջազգային գների վրա ազդել են Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումների խափանումները։

Բաց մի թողեք
Նոր տուգանքներ վարորդների համար․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել պատիժները
Վեց երկիր սպառնացել է Բրյուսելին, որ կմերժի ԵՄ-ի բյուջեի նոր 7-ամյա նախագիծը
«Դիխլոֆոս»-ի դեպքը․ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ