«Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և մեր տեղեկություններով՝ իշխանական թիմում Ջերմուկի համայնքապետի պաշտոնի համար քննարկվող թեկնածուն հենց Վահագն Արսենյանն է։
Վահագն Արսենյանն արդեն ղեկավարել է Ջերմուկ համայնքը, իսկ ավելի ուշ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Այժմ, ըստ մեր տեղեկությունների, նա մտադիր է կրկին վերադառնալ Ջերմուկի համայնքապետի պաշտոնին՝ առաջադրվելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում։
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը և նշեց, որ առաջադրվելու է Ջերմուկի համայնքապետի պաշտոնում։
Այսպիսով, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Արսենյանը պատրաստվում է կրկին մասնակցել Ջերմուկի համայնքապետի ընտրություններին՝ այս անգամ արդեն որպես թեկնածու»։

Բաց մի թողեք
Ի՞նչն էր ավելի արտառոց՝ պատերազմի օրով Թաթա երգացնե՞լը, թե՞ Հ1-ի ներողությունը
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա
Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո