Այսօր Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում արտագնա խաղում կմրցի Կիպրոսի ընտրանու դեմ։ Մենք նաև գրել էինք, որ Եղիշե Մելիքյանի թիմը Կիպրոս է մեկնել առանց Օգնյեն Չանչարևիչի, որը սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի դեմ Երևանում կայացած խաղում, հանդես էր եկել մեկնարկային կազմում։
Դարպասապահի բացակայությունը հատկապես ուշագրավ էր նաև այն պատճառով, որ Չեռնոգորիայի դեմ հանդիպումից հետո Եղիշե Մելիքյանը դրական էր արտահայտվել Չանչարևիչի մասին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է նրա խաղից։
Երեկ՝ Կիպրոսի դեմ արտագնա խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների դիտարկումներին արձագանքելիս Մելիքյանը, մասնավորապես անդրադառնալով դարպասապահի բացակայությանը, նշել է, որ Չանչարևիչը վնասվածք է ստացել։ Հենց այդ պատճառով էլ նա չի ընդգրկվել հայտացուցակում և չի մեկնել Կիպրոս։
Միաժամանակ, այս հանգամանքը որոշակի հարցեր է առաջացրել նաև հաղորդակցման տեսանկյունից։ Սովորաբար ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հավաքականի ֆուտբոլիստների վնասվածքների դեպքում նախապես տեղեկացնում է այդ մասին, մինչդեռ Չանչարևիչի դեպքում նման պարզաբանում մինչ Կիպրոս մեկնելը չի հրապարակվել։
Հենց այս պատճառով էլ դարպասապահի բացակայությունը, որը մարզական առումով կարող էր ունենալ միանգամայն սովորական պատճառ՝ վնասվածքը, լրացուցիչ քննարկումների և տարբեր ենթադրությունների տեղիք է շարունակում տալ։

Բաց մի թողեք
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը