Մի օր մի պատմաբան անպայման գիրք կգրի այն մասին, թե ինչպես արդար ընտրություններ կազմակերպելու երկաթյա որոշմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց, հողին հավասարեցրեց ընտրական համակարգը մեր երկրում:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես կարողացավ այնպես անել, որ ընդդիմադիր որեւէ ուժ 2026 թվականին չհամարձակվեց առաջադրվել եւ անգամ ավագանու կազմում խմբակցություն ունենալ, որ համայնքային կառավարմանը մասնակցի:
Ինչպես հաջողացրեց բուհերի ռեկտորների մրցույթները դարձնել այնքան ձեւական, որ որեւէ մեկն այլեւս չի համարձակվում ՔՊ-ի թեկնածուի հետ մրցել, իսկ անցողիկ թեկնածուները հաստատվում են կառավարության շենքում կամ ՔՊ գրասենյակում:
Ինչպես ստացվեց, որ Ռադիոյի տնօրենի ընտրությունից օրեր առաջ «հաղթող» թեկնածուն Պրահայից հրավիրվեց Երեւան, եւ նրան տեսան կառավարության շենքից դուրս գալուց:
Ինչպես եղավ, որ նույնիսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը վերածեցին նշանակման, իսկ իրենց ցանկալի թեկնածուին` ֆրանսախոս Դենիս Ջորկաեֆին անցկացնելու համար ՀՖՖ կանոնադրության մեջ նախապես փոփոխություն են անում, որ հայոց լեզվի իմացության կետը հանեն` հարմարեցնեն իրենց «սրտի թեկնածուին»:
Եվ վերջապես` ինչպես ստացվեց, որ Հանրապետականի կառավարման շրջանի բոլոր ընտրությունները մենք կեղծված էինք համարում, բայց անցած 30 տարվա մեջ, անգամ` 90-ականներին, երբեւէ մեկ ամբողջ կուսակցության քվեներ չեն գողացվել, իսկ արդար ընտրությունների ջատագով Նիկոլ Փաշինյանի ժամանակ բացահայտորեն` օրը ցերեկով գողացվեցին ու մարսվեցին:
Բոլոր մակարդակներում, բոլոր համակարգերում ընտրությունների ինստիտուտը դադարել է գործել` վերից վար, եւ դա կատարվել է իշխանության գլխին հայտնված քաղաքական ուժի ու նրա առաջնորդի հստակ եւ հետեւողական ծրագրով:

Բաց մի թողեք
Պարգեւատրումներից չեն կշտանում
Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար
Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել