22/10/2026

EU – Armenia

Նախօրեին ձերբակալված 14 անձանց նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։

Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Մնացյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։