22/10/2026

EU – Armenia

Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին։ Վարչապետը չի կարծում, որ փաստաթուղթը հնարավոր կլինի ստորագրել արդեն այս տարի։

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը պարզաբանել է նաև, թե ինչու էր նախկինում խոսել մինչև 2031 թվականը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։

Նրա խոսքով՝ այդ ժամկետը պայմանավորված էր 2026 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի և կառավարության հնգամյա լիազորությունների ժամկետով, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։

«Ես կարծում եմ, որ մենք 2027-2028 թվին պետք է ստորագրենք։ Այս տարի դժվար հասցնենք, այդ ուղղությամբ պետք է Ադրբեջանի հետ աշխատենք»,- ասել է Փաշինյանը։