Օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, 2 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 5 վիրավորներից 2-ը օտարերկրացիներ են։


Բաց մի թողեք
Ժողովրդին հայտնի «Բենզինների խաչմերուկում» վթար է եղել․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. Լուսանկար
Կոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է Գյումրիում. Լուսանկար
63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր․ Լուսանկար