04/09/2026

EU – Armenia

Բանակում կրքեր են բորբոքվել

«Բանակում խաղաղ պայմաններում զոհերի աննախադեպ վիճակագրությունը պաշտպանության համակարգում գզվռտոցի առիթ է դարձել։

«Հրապարակ» թերթը գրում է. Թեպետ շաբաթներ առաջ Պնախարար Սուրեն Պապիկյանը փորձեց քավության նոխազ հռչակել եւ ազատեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին ու իր խորհրդականներին, սակայն դրանով կրքերը չեն հանդարտվել:

Նոր դեպքերը նոր կրքեր են բորբոքել։ Մեզ ասացին, որ ՊՆ ՌՈ, քննչական եւ դատախազական մարմիններն ինքնասպանությունների, խաղաղ պայմաններում մահերի համար փորձում են պատասխանատվությունը բարդել սպայական կազմի վրա, նրանք էլ համարում են, որ իրենց խնդիրը զորքի մարտական պատրաստվածության հարցերն են, իսկ կարգապահական հարցերով պետք է զբաղվեն ՊՆ քննչական, ՌՈ եւ դատախազական մարմինները։

Փոխադարձ մեղադրանքների մթնոլորտն այնքան է սրվել, որ բոլորը բոլորին դասակարգային թշնամի են համարում։