Սլովակիան չի աջակցի Եվրահանձնաժողովի՝ կարևոր որոշումների կայացման գործընթացում վետոյի իրավունքը սահմանափակելու նախաձեռնությանը։
Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Վետոյի իրավունքը կարմիր գիծ է. մենք չպետք է հրամաններ ընդունենք Բրյուսելից։ Հենց վետոյի իրավունքն է երաշխավորում Եվրամիության կենսունակությունը, որ այն կարող է որոշումներ կայացնել փոխադարձ փոխզիջումների հիման վրա։ Ահա թե ինչու ԵՄ-ում վետոյի իրավունքը չպետք է սահմանափակվի», – ասել է Սլովակիայի վարչապետը։
Ֆիցոն պաշտոնական այցով Սոֆիայում է եղել։ Բանակցությունների օրակարգում են եղել միջազգային քաղաքականությունը, երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Միջանկյալ փոփոխություններ. ի՞նչ է փոխվում Եվրոպական խորհրդարանում
Բոլսոնարուն չի կործանի Մերկոսուրը, բայց Բրյուսելը կարող է դա անել