07/09/2026

EU – Armenia

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բիշքեկում՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են անցկացրել։

Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։