08/09/2026

EU – Armenia

Անջելինա Ջոլին այս անգամ որդու հետ է այցելել Ուկրաինա. Լուսանկարներ

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին որդու հետ այցելել է Խարկով և տեղի «Սպադկոյեմեց» բռնցքամարտի ակումբ: Սա դերասանուհու երրորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր։

Ակումբի սոցիալական ցանցերում հայտնվել է Անջելինա Ջոլիի լուսանկարը։

«Մարզասրահում սովորական մարզումների օրը հանկարծ անսպասելիորեն շրջադարձ կատարվեց: Աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկը ակումբի հյուրերի թվում էր:

Նրա որդին՝ Նոքսը, ակումբում մարզվեց մուայ թայով՝ ուկրաինացի պաշտպանների հետ», – ասվում է հայտարարության մեջ։

Անջելինա Ջոլին այս անգամ որդու հետ է այցելել Ուկրաինա (լուսանկար)

Նշենք, որ Ջոլին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, և սոցիալական ցանցերում մարդիկ վերջերս հրապարակել են դերասանուհու մասնակցությամբ կադրեր, որոնք արվել են Լվովում, Պոլտավայում և Ուկրաինայի այլ քաղաքներում։

Ամերիկացի դերասանուհին վերջին անգամ Ուկրաինա էր ժամանել 2025 թվականի նոյեմբերին, երբ այցելել է Նիկոլայով և Խերսոն։