Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառը կարող է դիվերսիան լինել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Ռուանից Կան ուղևորվող գնացքը ռելսերից դուրս է եկել, վագոնները խիստ վնասվել են, դրանցից երեքը շրջվել են: Վթարի հետևանքով 44 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մեկին՝ 18-ամյա աղջկա, ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով հասցրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ռելսի հատված, որը կարող էին միտումնավոր վնասած լինել մինչև գնացքի՝ դրանով անցնելը: Տվյալ պահին դիվերսիայի վարկածը որպես առաջնային է դիտարկվում քննությունում:
Ուղևորներին օգնություն ցուցաբերելու և տարհանելու գործում ներգրավվել էին 130 հրշեջներ և փրկարարներ, շտապ բուժօգնության հինգ բրիգադ:



Բաց մի թողեք
Ավստրիան ձգտում է ԵՄ-ի շրջանակներում պաշտպանական համագործակցության և գնումների ընդլայնմանը
Հունական նեոֆաշիզմը՝ որպես «վերելք ապրող քաղաքական ուժ»
Բուլղարական զինամթերք արտադրող ընկերությունը հայտնում է, որ ԵՄ-ում առկա մասնատվածությունը նվազեցնում է արտադրության ծավալները