15/09/2026

EU – Armenia

Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը. Լուսանկար

78 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը։

Սերգեյ Պողոսյանը 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր է, իսկ «Արարատի» կազմում ընդհանուր առմամբ 99 խաղ է անցկացրել:

Նա 1970 թ. տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։

Սերգեյ Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 16-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն վայրից։

Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը