17/09/2026

EU – Armenia

Բրյուսելն ակնարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռազմավարության փոփոխության մասին

ԵՄ հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է կենտրոնանա գործող պատժամիջոցների կիրարկման, այլ ոչ թե Մոսկվայի դեմ նոր միջոցառումներ առաջարկելու վրա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է վերանայել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների գործող ռազմավարությունը՝ հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների միջև աճող տարաձայնությունները Կրեմլի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու եղանակների վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը «Միության վիճակի մասին» իր ամենամյա ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ միությունը պետք է կենտրոնանա գործող պատժամիջոցների կիրարկման, այլ ոչ թե Մոսկվայի դեմ նոր սահմանափակիչ միջոցառումներ առաջարկելու վրա։

«Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակի աճել», – ասել է ֆոն դեր Լայենը։ «Եվ դա միշտ չէ, որ պահանջում է նոր պատժամիջոցներ. առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել գործողների կիրարկումը»։

«Մեր պատժամիջոցները ցավոտ են. դրանք հսկայական ճնշում են գործադրում Ռուսաստանի տնտեսության վրա», – հավելել է նա։ «Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք շրջանցելու համար, ուստի մենք պետք է փակենք բոլոր բացթողումները»։

Նրա այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԵՄ-ի պատժամիջոցների հերթական փաթեթը (21-րդը՝ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր) շաբաթներ շարունակ ձգձգվել է Հունաստանի կողմից, որը պահանջել էր բացառություն կիրառել ռուսական հեղուկ բնական գազի փոխադրման առաջարկվող արգելքի հարցում։

Երկուշաբթի օրը ԵՄ անդամ երկրներին չի հաջողվել երկարաձգել հազարավոր ռուս ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ Սլովակիան և Ֆրանսիան պահանջել էին ցուցակից հանել ռուս-ուզբեկական ծագմամբ օլիգարխ Ալիշեր Ուսմանովին։ ԵՄ դեսպանները հույս ունեն համաձայնության գալ ուրբաթ օրը։

Ֆոն դեր Լայենի խոսքերը հնչում են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ պարբերական նախազգուշացումների ֆոնին, հատկապես՝ երրորդ երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Կ Որպես ԵՄ գործադիր մարմնի ներսում խորացող տարաձայնությունների նշան՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, ում հարաբերությունները Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ խիստ լարված են, վերջերս առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենաընդգրկուն ցուցակը»՝ Վլադիմիր Պուտինի կողմից լայնածավալ ներխուժումից ի վեր։

Այդ միջոցառումները, որոնք ուղղված են Մոսկվայի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապ ունեցող 1600 ռուսաստանցի անհատների և ընկերությունների դեմ, կքննարկվեն ԵՄ դեսպանների կողմից Բրյուսելում՝ չորեքշաբթի օրը՝ կեսօրից հետո։