Ինչպես հայտնի է, երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում։ Փրկարարական ծառայության 11 մարտական հաշվարկից մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի կարողանան հրդեհը մարել։ Հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է շուրջ 5 հազար բաժանորդ։
Մեզ հետ զրույցում ՀԷՑ մամուլի պատասխանատու Լանա Մինասյանը չկարողացավ հստակ նշել, թե քանի բաժանորդ է շարունակում հոսանքազրկված մնալ այս պահին, սակայն նշեց․ «Տերյան եւ Պուշկին փողոցներն են մասնակի հոսանքազրկված, երեւի մինչեւ աշխատանքային օրվա ավարտ հոսանքամատակարարումը կվերականգնվի ամբողջությամբ»։
Նա նշեց, որ հրդեհի պատճառների մասին դեռեւս որեւէ տեղեկատվություն չկա, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք նաեւ, որ երեկ այս վթարի մասին խոսելիս ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ակնարկներ էր արել այն մասին, որ նման հրդեհը պատահական չէ` դեռ պետք է պարզեն պատճառները եւ նշել էր, որ ծառայողական քննություն է նշանակվելու: Չենք զարմանա, եթե իշխանությունն այս վթարին քաղաքական աստառ տա` հայտարարելով, որ իրենց «թշնամիների» մատն է խառը, իսկ տեղի ունեցածը «դիվերսիա է»:

Բաց մի թողեք
Աշտարակի կամրջից նետվողը տղամարդ է
Արկադի Դումիկյանի ավտոմեքենան հրդեհվե՞լ է. Տեսանյութ
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 4 տուժած․ Լուսանկար