29/09/2026

EU – Armenia

Ուշագրավ ժողով է սպասվում

Դատավորները պատրաստ­վում են հերթական ժողովին։ Մեր տեղեկություններով՝ ժողովը գումարվելու է նոյեմբերի 6-ին։ Օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի 2 անդամի՝ դատավորի եւ ոչ դատավորի ընտրությունն է։

«Հրապարակ» թերթը գրում է. Այսինքն, դատավորները պատրաստվում են ընտրել այն անձանց, որոնք առաջիկայում կարեւոր դեր են ունենալու դատավորների գործունեության գնահատման գործընթացում։ Թե ովքեր են հավակնելու այս պաշտոններին, եւ ում թեկնածությունները կստանան դատավորների աջակցությունը, հայտնի չէ։

Հատկանշական է, որ հանձնաժողովի ձեւավորումը տեղի է ունենում դատական համակարգի համար կարեւոր փուլում, ուստի նոյեմբերի 6-ի ժողովի արդյունքները կարող են ուշագրավ լինել։