Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին։ Վարչապետը չի կարծում, որ փաստաթուղթը հնարավոր կլինի ստորագրել արդեն այս տարի։
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը պարզաբանել է նաև, թե ինչու էր նախկինում խոսել մինչև 2031 թվականը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։
Նրա խոսքով՝ այդ ժամկետը պայմանավորված էր 2026 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի և կառավարության հնգամյա լիազորությունների ժամկետով, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։
«Ես կարծում եմ, որ մենք 2027-2028 թվին պետք է ստորագրենք։ Այս տարի դժվար հասցնենք, այդ ուղղությամբ պետք է Ադրբեջանի հետ աշխատենք»,- ասել է Փաշինյանը։

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան