Ընդդիմադիր գործիչ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակն այն աստիճանի է հասել, որ նախկինում գաղափարական հակասություններ ունեցող քաղաքական ուժերը ստիպված են համատեղել ջանքերը։
Այս մասին նա ասել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությանը և իրավական երաշխիքներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
Մանուկյանի խոսքով՝ իրավիճակի լրջության մասին է վկայում նաև այն, որ Գեղամ Մանուկյանն իր ելույթներում մեջբերում է իրեն, իսկ ինքն էլ ստիպված է դրական արտահայտվել Գեղամ Մանուկյանի մասին։
Նա ընդգծել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնց միջև սկզբունքային և գաղափարական տարաձայնությունները շարունակում են մնալ։ Մասնավորապես, Մանուկյանը նշել է, որ ինքը երբեք չի ընդունի ՀՅԴ գաղափարախոսությունը, ինչպես և դաշնակցականները չեն ընդունի իրենց քաղաքական դիրքորոշումները։
Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ ՀՀՇ-ն, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու մյուս քաղաքական ուժերը ստիպված են համագործակցել՝ չնայած նախկին տարաձայնություններին։
«Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում եթերում, ես Գեղամ Մանուկյան եմ գովերգում»,- ասել է նա:


Բաց մի թողեք
Իրանի նոր հոգևոր առաջնորդը հրահանգում է հանդես գալ ոչ թե զսպման, այլ նախաձեռնողական ռազմավարությամբ
Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան
Ինքը մոռացել է, որ պետությունը սոցցանցային հարթակ չէ, իսկ վարչապետի պաշտոնը՝ անձնական բլոգ