2024 թվականի հուլիսի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ են։
«Նշենք, որ OZEMPIK դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Բաց մի թողեք
Քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար է միայն թղթի վրա
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը. ՔԿ
Մի կին ծննդաբերել է միանման աղջիկների քառյակ․ եզակի դեպք է գրանցվել. Լուսանկար