Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
Հայտնել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Փաշինյանի՝ Լոնդոնում Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց հրաժարվելը մենք գնահատում ենք նահանջ խաղաղության օրակարգից»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Քիչ անցղ Ալիևի օգնականին արձագանքել է Բելգայում ՀՀ դեսպանը։
Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմի քարոզչությունն ապարդյուն փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը:
Հայկական կողմն առաջարկել է և պատրաստ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։
Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայան

Բաց մի թողեք
Եկեղեցու բակում հարսանիք՝ «գողական» երաժշտությա՞մբ, ենթամշակույթի դեմ պայքարող Փաշինյանն ու իր քահանան
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին