Օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով շտապօգնության 44 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել նույն բժշկական կենտրոնից, որ նշված հասցեից ևս 1 հոգու են շտապօգնության բժիշկները տեղափոխել իրենց մոտ՝ բուժօգնության։
Տեղում պարզվում է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Ժորա Գ․-ն և 32-ամյա Սարգիս Գ․-ն:
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ 46-ամյա Միսակ Ս․-ն և վերջինիս որդի, 18-ամյա Վարդան Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են դստեր նախկին ընկերոջ՝ Սարգիս Գ․-ի և վերջինիս հորեղբոր որդու՝ Ժորա Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Վարդան և Միսակ Ս․-երի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միսակ Ս․-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ։
Բաց մի թողեք
Առեղծվածային ավտովթար, ԱԺ պատգամավորի մահվան առիթով քրեական գործ է հարուցվել
Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է
Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան»․ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և թմրամիջոցներ․ Լուսանկար